Բանկերը 1 դոլարը 600 դրամ արժողությամբ վարկե՞ր են տրամադրում. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/CENTRAL-BANK7.jpg)
Թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար քաղաքացիներից բողոքներ է ստանում այն մասին, որ հայաստանյան որոշ բանկեր դոլարով վարկեր տրամադրելիս դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանում են 600 դրամ, ինչի արդյունքում քաղաքացիները հետագայում վարկը մարելիս լուրջ վնասներ են կրում: Երեկ այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղից պատասխանեցին հետևյալը.
«Բանկերը չեն կարող մեկ դոլարը 600 դրամ արժողությամբ վարկեր տրամադրել, քանի որ գոյություն ունի տվյալ օրվա համար սահմանված արտարժույթ: Բայց եթե նման դեպքեր լինում են, ապա հորդորում ենք, որպեսզի զանգահարեն ԿԲ-ի թեժ գիծ ծառայությանը»»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։