Գեորգի Վանյանը բնակություն է հաստատել սահմանամերձ Ներքին Ծաղկավանում
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/Georgi-300x225.jpg)
Tesankyun.am-ը գրում է. Խաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը 2014թ. նոյեմբերի 2-ից հիմնական բնակություն է հաստատել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում:
Նա գյուղի բնակիչներից մեկից տուն է գնել, առքուվաճառքի գործարքը նոր է ձեւակերպվել: Գ. Վանյանը մեզ ասաց, որ սահմանամերձ գյուղում բնակություն է հաստատել,քանի որ այն հակամարտության գոտի է: Վանյանը հավելեց , որ Ն. Ծաղկավանում կգործի Խաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի գրասենյակը,«Թեքալի» ասոցացիայի հայաստանյան մասնաճյուղը: