Միջադեպ՝ դատապարտյալի և քրեակատարողական վարչության աշխատակիցների միջև. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` փետրվարի 23-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում վիրահատվել է «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը: Դատապարտյալի կինը՝ Կարինե Հակոբյանը, հայտնեց, որ վիրահատությունից 3 օր անց ամուսնուն տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ հետվիրահատական փուլն այնտեղ անցնելու:
Նրան ԴՀ ՔԿՀ են տեղափոխել ՔԿ վարչության բարձրաստիճան ծառայողներ, ովքեր նախքան ՔԿՀ գնալը, օրինական կարգով խուզարկություն են իրականացրել: Արդյունքում Արտակ Հակոբյանի մոտ անօրինական որևէ իր չի հայտնաբերվել: Քրեակատարողական հիմնարկում օրվա հերթապահ պատասխանատուի օգնական, արդարադատության ավագ լեյտենանտ Աշոտ Մալոյան ՔԿՎ մյուս աշխատակիցների ներկայությամբ կրկին խուզարկել է դատապարտյալին. արդյունքը նույնն է եղել:
Կ. Հակոբյանի խոսքով՝ խուզարկության ժամանակ ներկա է գտնվել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակից, արդարադատության մայոր Սամվել Թունյանը:
«Թունյանը ներս ու դուրս է արել: Հետո հերթապահի օգնականին հարցրել է՝ խուզարկե՞լ է ամուսնուս, թե ոչ, նա պատասխանել է, որ խուզարկել է: Հետո Թունյան Սամվելը հեռախոս է գցել ամուսնուս սպորտային համազգեստի գրպանը ու հարցրել, թե էս ի՞նչ հեռախոս է գրպանումդ: Ամուսինս զարմացել է, թե ի՞նչ հեռախոս:
Ապա զայրացել ու հեռախոսով հարվածել է գետնին: Այնտեղ նաև երկաթի սղոց է եղել, ամուսինս զայրույթից փորձել է ինքնավնասում անել, բարեբախտաբար, հիմնարկի աշխատակիցներին հաջողվել է կանխել դա:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: