Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվել է Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն նախատեսող օրինագիծը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ, հանրապետական Մեք Թորնբերին ու դեմոկրատ Ադամ Սմիթն իրենց գործընկերների դիտարկմանն են ներկայացրել Ուկրաինային տարբեր տիպի զինատեսակներ մատակարարել ենթադրող օրինագիծը:

Թորնբերին ԱՄՆ Կնոգրեսի ստորին պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահն է, իսկ Սմիթը՝ ավագ դեմոկրատը: Նրանցից բացի, փաստաթղթի վրա իրենց ստորագրությունը դրել են ևս 28 կոնգրեսականները:

Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարին իրավունք է տրվում պետքարտուղարի հետ իր գործողությունները կոորդինացնելով Ուկրաինայի զինված ուժերին հատկացնել ռազմական օգնություն: Պենտագոնի ղեկավարն այդպիսի իրավունք կունենա մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ը:

Օրինագծի հեղինակներն ընդգծել են, որ ռազմական օգնությունը Կիևին անհրաժեշտ է իր ինքնիշխան տարածքն օտար ագրեսիայից պաշտպանելու և հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ապահովելու համար: Դրա համար նախատեսված է հատկացնել 1 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս