«Նույն գետը երկու անգամ չեն մտնում». Նելիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, ով մասնակցում է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարող էր ավելի լավ մասնակցել մրցույթին:

Նելիկ Հարությունյանը մասնակցել է նաև առաջին մրցույթին, նա հաղթող ճանաչվածների ցուցակում է, որը որոշվել էր առաջին մրցույթի արդյունքում և ներկայացրել նախագահին: Ըստ ՀՀ արադարադատության նախարարության հաղորդագրության՝ «անդրադառնալով Հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանին՝ Խորհրդատվական խումբը նշել է, որ վերջինիս մասնագիտական որակավորումներն և փորձը հաշվի առնելով՝ հիշյալ թեկնածուն Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ, ինչը պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորից»:

Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ խնդիրն այն է, որ ընտրվի անձ, ով կլինի ամենաարժանավորը: Հարցին, թե ո՞րն էր նախորդ արդյունքի պատճառները, նա պատասանեց. «Պատճառները՝ սովորական, ընթացակարգային»: Լրագրողների հարցին՝ արդյոք թերհավատ չէ՞, որ նույն խնդիրը կառաջանա, եթե այս անգամ էլ ընդգրկվի հաղթողների ցուցակում, նորից նույն խնդրի առջև չի՞ կանգնի, Նելիկ Հարությունյանը պատասխանեց. «Նույն գետը երկու անգամ չեն մտնում»:

Տեսանյութեր

Լրահոս