2015 թվականին Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը կարող է գերազացնել ՀՆԱ-ի 3 տոկոսը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը կարող է կազմել ՀՆԱ-ի ավելի քան 3 տոկոսը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Լավրովը:

Նա ընդգծել է, որ դեռ չկան 2016 և 2017 թվականների բյուջեների գնահատականները, քանի որ տնտեսական զարգացման նախարարությունը չի կազմել համապատասխան կանխատեսումը:

Փետրվարի 25-ին Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ այս տարի շրջանային բյուջեների դեֆիցիտը կարող է հասնել 600 միլիարդ ռուբլու:

Փետրվարի 11-ին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայատարարել է, որ Ռուսաստանի բյուջետային եկամուտները նվազելու են 2.34 տրիլիոն ռուբլով: Նա մանրամասնել է, որ այդ գումարից 2.2 տրիլիոն ռուբլին կազմելու է նավթի ու գազի վաճառքից չստացված շահույթը:

Տեսանյութեր

Լրահոս