Եկել է հաշտվելու ժամանակը. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է արել՝ կապված Իվանյանի (Խոջալու) դեպքերի հետ.
«Սրանք հիշատակի օրեր են: Անցյալի մահերն ու աղետալի դեպքերը շարունակում են մնալ որպես ցավի աղբյուր: Եկել է հաշտվելու և Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ժամանակը»: