Բաժիններ՝

Ծառուկյանն այլևս $100 հազար չի տա Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի գործը բացահայտելու համար. 1in.am

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարյուր հազար ԱՄՆ դոլար էր խոստացել այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կհաղորդեն և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին:

Կայքի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը այժմ հրաժարվում է նաև այս խոստումից: ԲՀԿ-ում Արտակ Խաչատրյանի դեպքի մասին հիմա չեն մտածում, իրենց համար կարևորագույն այլ հարցեր կան:

«Առաջին լրատվական»-ը այս հարցի վերաբերյալ զրուցեց «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ: Վերջինս ասաց, որ չի կարող ասել՝ Գ. Ծառուկյանի խոստումը ուժի մե՞ջ է, թե՞ ոչ. «Խոստում տվողը ես չեմ եղել, որ ասեմ»,- նշեց նա: Արտակ Խաչատրյանը նաև ասաց, որ գործի վերաբերյալ դեռ ոչ մի նորություն չկա:

Փորձեցինք այս հարցով դիմել ոստիկանությանը, այստեղից էլ հորդորեցին դիմել Քննչական կոմիտեին: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ասաց, որ գործը նախաքննության փուլում է, ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ապա պետք է դիմենք ոստիկանությանը, քանի որ օպերատիվ-որոնողական աշխատանքները կատարվում են ոստիկանության կողմից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ օպերատիվ-որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ 100 հազար դոլար տալու խոստման վերաբերյալ ոչինչ չի կարող ասել՝ այդ հարցին կարող է պատասխանել միայն Գագիկ Ծառուկյանը կամ նրա խոսնակը, քանի որ հայտարարությունը իրենք են տարածել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս