Սաակաշվիլին ԱՄՆ-ում բանակցում է Ուկրաինային զենք մատակարարելու շուրջ
Korrespondent.net-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ կոնգրեսում բանակցություններ է վարում Ուկրաինային պաշտպանական սպառազինություն մատակարարելու վերաբերյալ: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Սաակաշվիլին գրել է, որ առաջինը հանդիպել է «Մագնիտսկու ցուցակի» հեղինակ, սենատոր Բեն Կարդինի հետ, և բացի այդ, պլանավորված են ևս 34 հանդիպումներ Սենատի, Ներկայացուցիչների պալատի ու քաղաքական այլ առաջնորդների հետ:
Սաակաշվիլին հայտնել է, որ այդ հանդիպումների հիմնական թեման օրենսդրական ճնշման ուժգնացումն է` Ուկրաինային պաշտպանական սպառազինություն մատակարարելու համար:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Սաակաշվիլին համակարգելու է Ուկրաինային զենքի մատակարարումները: