Ռուսաստանն այս տարի պլանավորել է արտահանել 15 միլիարդ դոլարի սպառազինություն
Ռուսական ТАСС լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2015 թվականին կիրականացնի զենքի արտահանման պլանը՝ չնայած սահմանված պատժամիջոցներին: Այս մասին երեկ հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
Նա մանրամասնել է, որ 2015 թվականի պլանով նախատեսվում է արտահանել մոտ 15 միլիարդ դոլարի սպառազինություն, և անկասկած է, որ այդ պլանն իրագործվելու է: Իսայկինը հիշեցրել է, որ իրենք գերակատարել են նախորդ տարվա պլանը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ 2014 թվականին Ռուսաստանն արտահանել է ավելի քան 15 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք: Նրա խոսքերով՝ նախորդ տարավա ընթացքում ստորագրվել են գրեթե 14 միլիարդ դոլարի նոր պայմանագրեր:
2013 թվականին ռուսական զենքի արտահանման ծավալը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ 15.7 միլիարդ դոլար, իսկ ստացված պատվերները կազմել էին 18 միլիարդ դոլար: