Ադրբեջանում մանաթի փոխարժեքի անկումը հանգեցրել է թանկացումների

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանգստյան օրերին Ադրբեջանում աճել են մի շարք ապրանքատեսակների ու ծառայությունների գները՝ չնայած դրա կանխման վերաբերյալ պատկան մարմինների խոստումներին: Ամենամեծ գնաճն առնչվել է ծխախոտին, որի արժեքն աճել է 0.2-0.6 մանաթով (1 մանաթը մոտավորապես հավասար է մեկ եվրոյի):

Մի շարք վայրերում ծխախոտը թանկացել է կրկնակի: Սուպերմարկետներում նկատվել է բնակչության կատարած գնումների կտրուկ աճ: Դրա պատճառն այն է, որ բնակչությունն ակնկալում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճ: Մի շարք խանութներ ընդհանրապես փակվել են՝ վնասից խուսափելու համար:

Կտրուկ ավելացել են նաև ավիատոմսերի գները: Օրինակ, «Բաքու-Ստամբուլ-Բաքու» ավիաչվերթի տոմսը 260 մանաթից աճել է մինչև 340 մանաթի, իսկ «Բաքու-Մոսկվա-Բաքու» ավիաչվերթ գինը՝ 350 մանաթից մինչև 470 մանաթի: Զբոսաշրջային ոլորտի ընկերությունները հայտարարել են տուրփաթեթների անխուսափելի թանկացման մասին: Շաբաթ փակվել են նաև մի շարք դեղատներ: Հայտնի է, որ Ադրբեջանը դեղորայքը հիմնականում ներկրում է արտերկրից:

Տեսանյութեր

Լրահոս