Սիրիայի ԱԳՆ-ը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ի հետ սերտ կապեր ունենալու մեջ

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիան 1921 թվականի համաձայնագրի (Սուլեյման Շահի դամբարանի կարգավիճակի մասին) խախտման ու իրականացված ագրեսիվ ակցիայի ողջ պատասխանատվությունը դրել է Անկարայի վրա:

Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը թուրքական բանակի գործողությունները որակել է որպես «Սիրիայի տարածք չքողարկված զինված ներխուժում»:

Նա հայտարարել է, որ թուրքական կողմը Ստամբուլում Սիրիայի հյուպատոսությանն իրազեկել է դամբարանի առաջիկա տեղափոխման մասին, սակայն թուրքական կողմը չի սպասել այդ գործողության համար Սիրիայի կառավարության թույլտվությանը, ինչպես որ նշված է 1921 թվականի պայմանագրում: Դամասկոսում կասկածներ ունեն Թուրքիայի կատարած քայլի իրական նպատակների վերաբերյալ:

ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ դամբարանը գտնվում է Ռաքքահ նահանգում, ուր գործում են «ԻՊ» ահաբեկչական կազմակերպության բանդաները. «Նրանք (զինված ծայրահեղականները) ոչնչացնում են եկեղեցիներ, մզկիթներ, (մուսուլման սուֆիների) գերեզմանոցներ, սակայն ոչ մի անգամ չեն հարձակվել Սուլեյման Շահի դամբարանի վրա, ինչը վկայում է Թուրքիայի ու ԻՊ-ի միջև սերտ կապերի մասին»:

Նա վերստին Անկարային մեղադրել է ԻՊ-ի բանդաներին և Սիրիայում գործող արմատական այլ խմբավորմանը՝ «Ջաբհաթ ալ-Նուսրային», ամեն կերպ աջակցելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս