Քեմերոնը կարգադրել է ակտիվացնել ռուս լրտեսների դեմ պայքարը
The Sunday Times-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարգադրել է ակտիվացնել Միացյալ թագավորությունում աշխատող ռուսական հատուկ ծառայությունների գործակալների որոնելն ու նրանց հետևելը: Այս մասին հայտնել են բրիտանական հակահետախուզությունում նրա աղբյուրները:
MI5 հակահետախուզական ծառայության գործակալաներին հրամայվել է խստացնել Լոնդոնում ռուս լրտեսներին հետևելը: Բրիտանական կառավարությանը հանձնարարվել է նաև խստացնել անվտանգության միջոցները, այդ թվում նաև ռուսական ռմբակոծիչներին հակազդելու ոլորտում, որոնք հայտնվում են բրիտանական օդային տիրույթի մոտ: