Տեսանյութ` պայթյունի պահը Խարկովում: Սկսվել են հակաահաբեկչական գործողություններ. Տուրչինով

Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ Խարկովում հայտարարվել է հակաահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ:

Այս մասին ՈՒՆԻԱՆ գործակալությանը հայտնել են Ուկրաինայի ԱԱՊԽ-ի մամլո ծառայությունից:

«Խարկովում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ինչի հետեւանքով զոհվել են 2 մարդ եւ վիրավորվել 9-ը, քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ եւ սկսվել են հակաահաբեկչական հատուկ գործողություններ»,- տեղեկացրել է Տուրչինովը:

Նրա խոսքերով, Մայդանի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ երթի ժամանակ գործի է դրվել կառավարվող պայթուցիկ սարք, արդեն ձերբակալվել են 4 անձ, առգրավվել է զենք-զինամթերք` այդ թվում նռնականետ:

«Սա մեկ անգամ եւս փաստում է, որ Ուկրաինայում իրականացվող ահաբեկչական արշավի եւ երկրի արեւելքի ագրեսիայի պատվիրատուներն ու կազմակերպիչները նույնն են»,-ընդգծել է Տուրչինովը:

Թարգմանությունը` ԳԱԼԱ-ի:

Տեսանյութեր

Լրահոս