Քիմ Քարդաշյանն ավտովթարի է ենթարկվել

TMZ-ն հայտնել է, որ Քիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթի եւ քույրերի՝ Քլոեի եւ Քայլիի հետ Մոնտանայից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել:

Դեպքը տեղի է ունեցել Մոնտանա տանող ավտոճանապարհին տեղացած առատ ձյան պատճառով: Մեքենան վարել է Քիմի քույրերից մեկը:

Հանդիպակաց գոտով ընթացող բեռնատարից ձյուն է թափվել նրա մեքենայի դիմապակուն, ինչի հետեւանքով Քլոե Քարդաշյանը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ հայտնվել ճամփեզրին: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս