Ինչ կլինի ԲՀԿ-ի հետ՝ ըստ քաղաքագետի

Պատասխանելով 168.am-ի հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ ԲՀԿ-ն վերստին կոալիցիա կազմի գործող իշխանությունների հետ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե եռյակ գոյություն չունի, ինչպես նաև այն, որ Գագիկ Ծառուկյանի ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Սրտիս պարքտը» վերնագրով հրապարակված հոդվածը բացասական արձագանքների արժանացավ ԲՀԿ-ական պատգամավորների կողմից, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց.

«Սա շատ կնմանվի 2008 թվականի նախագահական ընտրություններին, երբ ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը, որը բավականին մեծ թվով ձայներ էր ստացել, վերջում դարձավ մի կոալիցիայի անդամ, որի գլխավոր անձանցից մեկին ինքը սարսափելի քննադատության էր ենթարկում՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի: Տեսանք՝ նրա հետ ինչ տեղի ունեցավ, և մինչև հիմա Արթուր Բաղդասարյանը չի կարող մաքրվել այդ իրադարձություններից: Թե հիմա ինչ կլինի ԲՀԿ-ի հետ, եթե ինքը համագործակցի գործող իշխանությունների հետ՝ դա արդեն այլ հարց կլինի, և այստեղ խնդիրը նաև հետևյալն է, թե Գագիկ Ծառուկյանը իրականում կշարունակի՞ ղեկավարել ԲՀԿ-ն, եթե՝ ոչ, ապա ո՞վ կլինի ԲՀԿ ապագա լիդերը»:

Հարցին էլ՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը շարունակեն պայքարն՝ առանց «Ժառանգության», քաղաքագետը պատասխանեց, որ այնքան էլ հավանական չի համարում, որովհետև «ԲՀԿ-ին պետք է ժամանակ, որպեսզի ուշքի գա, որովհետև սա շեշտակի և շատ մեծ հարված էր ԲՀԿ-ին՝ բոլոր առումներով»:

 

Տեսանյութեր

Լրահոս