Ինչպե՞ս մաքրել քաղաքական դաշտը քրեաօլիգարխիկ տարրերից. Ազատ Արշակյան

ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը կարծում է՝ Հայաստանում քաղաքական կյանքը բաժանված չէ ամբողջական կյանքից: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս ազատել քաղաքական դաշտը ոչ քաղաքական, մարգինալ ուժերից, Ա.Արշակյանն ասաց, որ ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացի հավասար իրավունքներ պետք է ունենա՝ կարողանա ընտրել և ընտրվել:

Բայց նա չի կարծում, որ այդ հավասարությունը կա Հայաստանի քաղաքական կյանքում.

«Դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում ընտրակեղծիքի, ընտրակաշառքի բացառման ինտիտուտը չկա: Եթե մենք խոսում ենք մաքրման մասին, ապա առաջին հերթին պետք է լինի մեխանիզմը, որ ոչ ոք ընտրակաշառքով չի կարող ընտրվել: Նաև պետք է լինի պատժելու մեխանիզմ: Այսինքն՝ ով փորձում է իշխանությունը զավթել, նա պետք է խիստ պատժվի:

Կուսակցությունները պետք է թափանցիկ ֆինանսավորում ունենան: Այսինքն՝ պետք է պարզ լինի՝ ով է այդ կուսակցության ֆինանսավորողը»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ եթե լինեն ընտրակաշառքի բացառման և կուսակցությունների բաց ֆինանսավորման ինտիտուտներ, մենք իրավական մեխանիզմներով կարող ենք մաքրել Հայաստանի քաղաքական կյանքը քրեաօլիգարխիկ տարրերից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս