Բաժիններ՝

Փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի ավտոճանապարհները, Գյումրի-Բավրա, Վանաձոր-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ամասիա գյուղի և Արթիկ քաղաքի միջհամայնքային ավտոճանապարհներին առկա է բուք և ցածր տեսանելիություն:

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Արտաշավան գյուղի հատվածում առկա է մերկասառույց: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է: Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզում ձյուն է տեղում:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս