Բաժիններ՝

Վրաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային

Грузия Online-ի փոխանցմամբ` Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հանձնել այդ երկրի ԱԳՆ-ին` կապված Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբայի կողմից Անկարա այցելելու հետ:

Թուրքիայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեն հայտարարել է, որ նոտայում մանրամասնորեն նկարագրված են Թուրքիայում Վյաչեսլավ Չիրիկբայի ունեցած հանդիպումները.

«Թուրքիայի ԱԳՆ-ի դիրքորոշումը հետևյալն է. նրանք օկուպացված Աբխազիայի այսպես կոչված արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբային մերժել են պաշտոնական բոլոր հանդիպումների հարցում, այդ թվում նաև ԱԳՆ-ում ու երկրի պաշտոնական մյուս գերատեսչություններում:

Ավելին, Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է հղել պետական հիմնարկներին` զերծ մնալու համար այդօրինակ հանդիպումներից, քանի որ դա չի արտացոլել Թուրքիայի պետական քաղաքականությունը:

Սակայն չնայած այդ կանխիչ միջոցներին` նրանց պարզաբանմամբ, չի հաջողվել 100 տոկոսով տարածել այդ քայլերը և ամեն դեպքում տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց մասին գնում է խոսքը:

Թուրքիայի ԱԳՆ-ը ևս մեկ անգամ հաստատել է, որ պաշտոնական Անկարան միանշանակ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու այդ դիրքորոշումը կլինի անփոփոխ»:

Հիշեցնենք, որ Վյաչեսլավ Չիրիկբայի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել փետրվարի 10-15-ին: Դրանից հետո հաղորդվել էր, որ Վրաստանի ԱԳՆ-ը սպասում է Թուրքիայի պարզաբանմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս