«15-20 ավոտմատով եկել, մեզ դուրս են արել և՛ խանութից, և՛ տնից». Փայլակ Հայրապետյան
Գործարար Փայլակ Հայրապետյանն արդեն 2 ամիս է՝ տեղեկություն չունի օֆշորային հայտնի գործի քննությունից: 168.am-ի հետ զրույցում գործարարն ասաց, որ նախաքննությունն իրականացնող մարմինն իրեն 2 ամիս է՝ չի հրավիրել՝ մասնակցելու որոշակի գործողությունների: Գործարարի խոսքով՝ կատարավել է խմբակային հանցագործություն:
Փայլակ Հայրապետյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց օրեր առաջ խանութից «պեչենի» գողացող տղամարդու դեպքը՝ ասելով. «7 միլիցիայով սպանում էին». «12 մլն տարել են, էլի դրանց բան չեն ասում»:
Գործարարը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված իր բողոքները վարույթ են ընդունվել: Նրա խոսքով՝ իրենց պատկանող շենքը վերջերս ևս «վերցրել են»: «Ոչ մեկը դեմ չի կանգնել, բայց անպայման մի 15-20 ավոտմատով եկել, մեզ դուրս են արել և՛ խանութից, և՛ տնից»,- ասաց գործարարը՝ նշելով, որ դա կատարվել է այն դեպքում, երբ իրենք հանգիստ բանալիները հանձնել են նրանց: