Նավթի կտրուկ գնանկումից ՌԴ բյուջեի տարեկան կորուստները կազմում են 180 միլիարդ դոլար
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` վերջին շրջանում մեկ բարել նավթի գինը 100 դոլարից նվազել է մինչև 50 դոլարի: Դրա հետ կապված` Ռուսաստանի բյուջեի կորուստները տարեկան կազմում են 180 միլիարդ դոլար:
Այս մասին սենատորներին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Մաքսիմ Օրեշկինը: Միայն հարկերից եկամուտների նվազումը կազմում է 2.1 տրիլիոն ռուբլի կամ պլանավորված եկամուտների 14 տոկոսը:
Փետրվարի սկզբին էլ հաղորդվել էր, թե գերատեսչության գնահատմամբ, եթե նավթի գինը նվազի մինչև մեկ բարելի համար 40 դոլարի, ապա ռուսական բյուջեն չի ստանա 3.1 տրիլիոն ռուբլի: