Գյուլենի կողմնակիցները մահափորձ են պլանավորել Էրդողանի դստեր դեմ. Sabah
Թուրքական Sabah (իշխանամետ) թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նյախագահ Ռեջեփ Էրդողանի դստեր` Սումեյյե Էրդողանի նկատմամբ մահափորձ է պատրաստվել: Այս մասին են վկայել 2015թվականի հունվարի 31-ի հետախուզական տվյալները:
Ընդգծվում է, որ Սումեյյեի նկատմամբ մահափորձը պատրաստել են ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցները: Մահափորձը պետք է իրականացվեր Ստամբուլում:
Մահափորձը պլանավորված է եղել խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք անցկացվելու են հունիսի 7-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Սումեյյե Էրդողանի թեկնածությունը կարող է առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Հիշեցնենք, որ գրեթե ուղիղ 2 տարի առաջ նույն թերթը հայտնել էր, որ 2002-2012 թվականներին Թուրքիայի հատուկ ծառայությունները բացահայտել են Էրդողանի դեմ առնվազն 100 մահափորձի նախապատրաստություն: