Բաժիններ՝

ՌԴ-ի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործունեությունն ուղիղ սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար. Լուկաշևիչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործունեությունն ուղիղ սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգության համար.

«ՆԱՏՕ-ի ուժերի գործունեությունը ռուսական սահմանների մոտ, ռազմական ակտիվության ընդլայնումը, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համար օպերատիվ հնարավորություններ ստեղծելու միջոցով, ուղիղ և անմիջական սպառնալիք են Ռուսաստանի ազգային անվտանգության համար»:

Լուկաշևիչի խոսքերով՝ Մոսկվան դաշինքին չի համարում թշնամական միավորում, սակայն նրա որոշումներն ու գործողությունները լուրջ սպառնալիք են ստեղծում ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ ավելի լայն իմաստով՝ Եվրոպայի անվտանգության համար:

Լուկաշևիչը հավելել է, որ «Արևելքից եկող սպառնալիքի» պատրվակով Եվրոպայում ՆԱՏՕ-ի ձեռնարկած գործողությունները հղի են եվրոանվտանգության համար բացասական հետևանքներով. «Նման գործողությունները ռուսական սահմանների մոտ հրահրում են ռազմա-քաղաքական լարվածություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս