Բաժիններ՝

Էդմոն Մարուքյանի օրինագիծը քննարկվել է կառավարությունում

ՀՀ կառավարությունը քննարկել է «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկել է օրենքի այնպիսի փոփոխություն, որ կտակի վերացումը նոտարի կողմից վավերացվի գործարքի վավերացման կարգով, ինչը համահունչ է օրենքի դրույթներին: Գործադիրը պատգամավորին առաջարկել է նշված հարցը դիտարկել կառավարության կողմից մշակվող օրենսդրական փոփոխության նախագծի շրջանակում: Օրինագծի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս