Թուրքիայում ստեղծվելիք ՀՀՊ համակարգը չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգին. Իսմեթ Յըլմազ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ իր երկիրը պլանավորում է հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ ստեղծել Չինաստանի հետ համագործակցությամբ:
Յըլմազն ընդգծել է, որ մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) շուրջ 2009 թվականին անցկացված մրցույթի ժամանակ լավագույն առաջարկը ստացվել է Չինաստանից, և որ դեռ չկան նոր հայտեր: Յըլմազի խոսքերով՝ երկրում ստեղծվելիք ՀՀՊ համակարգը չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը հայտնել էր, որ Թուրքիան ԶՀՀ-ների հարցում կկողմնորոշվի ապրիլի 24-ից հետո՝ սպասելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հարցում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշմանը: