Արագ նիհարելու հեշտ միջոց

Միշտ մտածում ենք, որ նիհարելը ծանր և հետևողական աշխատանք է պահանջում: Այն մարդը, ով նիհարում է, անմիջապես հերոս է դառնում: «Այ քեզ կամքի ուժ»,-ասում ենք: Նիհարելը, պարզվում է, այնքան բարդ չէ, որքան շատերն են կարծում: Նիհարելուն պետք է վերաբերվել որպես հոբիի, որի ընթացքում և՛ հաճույք ես ստանում, և՛ հաջողության հասնում: Պետք է հետևել ընդամենը 6 կանոնների, և ձեր նպատակակետն օրեցօր ավելի ու ավելի մոտ կլինի:

1. Ճիշտ ճարպեր- Առողջ և կանոնակարգված սննդակարգ: Պարտադիր օմեգա-3 թթվով հարուստ մթերքներ կերեք՝ ձուկ, ընկուզեղեն, ավոկադո, բուսական յուղեր:

2. Ավելի շատ սպիտակուցներ- Սպիտակուցը մկաններն ամրացնող տարրն է: Սպիտակուցներ պարունակող սնունդ օգտագործելով՝ դուք ոչ միայն ավելի երկար ժամանակ ձեզ կուշտ կզգաք, այլև՝ կբարձրանա նաև ձեր էներգիան: Սպիտակուցային դիետան արագ արդյունք է ապահովում:

3. Դետոքսիկացիա- Օրգանիզմը մաքրեք տոքսիններից, աղիները մաքրող դիետա պահեք: Պարտադիր և բավականաչափ քանակությամբ ջուր օգտագործեք:

Կարդացեք նաև

4. Վիտամին D- Սննդի մեջ ներառեք յուղոտ ձկներ, ձվի դեղնուց, կարագ, պանիր, կաթ:  Այս բոլոր մթերքներն իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ վիտամին B, որի շնորհիվ ավելի շուտ կնիհարեք: Վիտամին D-ն խթանում է օրգանիզմում ավելորդ ճարպերի այրմանը:

dieta (2)

5. Ֆիզիկական վարժություններ– Նիհարելու և կառուցվածքը պահպանելու համար պետք է ֆիզիկական վարժություններ կատարել: Ավելորդ քաշ կորցնելու համար բավական կլինեն նաև միայն առավոտյան վարժությունները: Դիետայի հետ համատեղ՝  արդյունքը կլինի կատարյալ: Վարժությունների կատարումն արագացնում է նյութափոխանակությունը և խթանում  մկանային զանգվածի աճը:

6. Թեյ- Կանաչ կամ սև թեյ խմեք: Ամեն դեպքում թեյն օգնում է օրգանիզմին ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այնպես որ, արագ քաշ կորցնելու համար ավելի հաճախ թեյ խմեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս