Բաժիններ՝

ԱՄՆ-ը ջիհադականների դեմ պայքարի համար կպատրաստի ու կսպառազինի 1200 սիրիացու

Deutsche Welle‎-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ընտրել է սիրիական չափավոր ընդդիմության 1200 ներկայացուցչի, որոնց նախապատրաստելու ու սպառազինելու են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համար: Այս մասին այսօր հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Ջոն Կիրբին:

Նրա խոսքերով՝ ծրագրի վերջնական նպատակն ապագա զինյալներ սպառազինելն է, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ տուն և այնտեղ պաշտպանել իրենց քաղաքացիներին: Կիրբին չի հայտնել, թե արդյոք սիրիացի ընդդիմադիրները կարո՞ղ են հույսեր կապել ԱՄՆ-ի գլխավորած հակաջիհադական դաշինքի ուժերի օդային աջակցության հետ:

Նա միայն հավելել է, որ ամերիկացիները որոշակի պատասխանատվություն են զգում այդ անձանց նախապատրաստության համար: Բոլոր ընտրված 1200 մարդիկ ևս մեկ անգամ կենթարկվեն ստուգման, մինչև որ նրանց հետ կսկսեն աշխատել ամերիկացի հրահանգիչները: Կիրբին չի հայտնել նաև, թե որտեղ են նախապատրաստելու նրանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս