Թուրքիայում փոխվել են 11 նահանգի նահանգապետեր
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում փոխվել են 11 նահանգի նահանգապետեր: Խոսքը գնում է Աղրըի (Արարատ), Բոլուի, Գազիանթեփի (Այնթափ), Մարդինի, Շըրնաքի, Վանի, Սինոպի, Թեքիրդաղի, Էլյազըղի (Էլյազիգ), Դյուզջեի ու Բինգյոլի (Բյուրակն) նահանգների մասին:
Նահանգապետերի մասին հրամանագիրը հրապարակվել է Պաշտոնաթերթում: Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը: Թուրքիան ներկայումս ունի 81 նահանգ, և այս փոփոխություններն իրականացվել են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: