ԵՄ-ը մտադիր է մոտ ժամանակներս Ասոցացման համաձայնագիր ստորագրել Կոսովոյի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է մինչև ընթացիկ տարվա մայիս ասոցացման ու կայունացման մասին համաձայնագիր ստորագրել Կոսովոյի հետ: Այս մասին երեկ երեկոյան Պրիշտինայում հայտարարել է ԵՄ-ի՝ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը:
Նրա խոսքերով՝ ԵՄ-ը նաև շարունակելու է աջակցել Կոսովոյում բարեփոխումների իրագործմանը և այդ նպատակով IPA-ի հիմնադրամներից 2014-2020 թվականներին հատկացնելու է 600 միլիոն եվրո:
Ընդգծվում է, որ ասոցացման ու կայունացման մասին համաձայնագիրը հանդիսանում է կարևոր փուլ՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ ստանալու համար: