Բաժիններ՝

Ֆրանսիան «Միստրալ» ռազմանավերի հարցում վերստին մերժել է Ռուսաստանին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները ներկա իրավիճակում նախկինի նման չեն կարող դիտարկել Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակիրը հանձնելու հնարավորությունը: Այս մասին երկրի խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:

Նա պարզաբանել է, որ քաղաքական մակարդակում դեռ չեն ստեղծվել այնպիսի պայմաններ, որոնք հնարավոր կդարձնեին ռուսական կողմին ռազմանավը հանձնելը. «Ասօր մեր առաջնահերթությունն Ուկրաինայի անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացումն է: Դա նշանակում է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադար: Անհրաժեշտ է նաև կյանքի կոչել ճգնաժամի հաղթահարման քաղաքական պլանը»:

Հունվարի 13-ին Ռուսաստանը դիմում էր հղել Ֆրանսիայի ՊՆ-ին՝ խնդրելով պաշտոնապես պարզաբանել, թե ինչու չի իրագործվում «Միստրալ» ռազմանավերի վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս