Բաժիններ՝

Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատել Եվրոպայում. Մերկել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ համատեղ խաղաղություն հաստատել Եվրոպայում, սակայն չի կարող Մոսկվային ներել՝ կապված Ուկրաինայի հանդեպ նրա գործողությունների հետ.

«Մենք ցանկանում են եվրոպական աշխարհակարգ կառուցել Ռուսաստանի հետ և ոչ թե նրա դեմ: Սակայն մենք չենք կարող հրաժարվել մեր սկզբունքներից: Օրինակ, Ղրիմի բռնակցումը միջազգային իրավունքի խախտում է»:

Մերկելի խոսքերով՝ եվրոպական երկրները պետք է Ուկրաինային թույլ տան զարգանալ սեփական ուղիով և նրան հնարավորություն տան՝ պահպանելու իր տարածքային ամբողջականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս