Բաժիններ՝

Կանադայի կողմից պատժամիջոցներն ընդլայնելը չի մնա անպատասխան. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայատարարել է, որ Կանադայի սահմանած նոր պատժամիջոցները հերթական հակառուսական քայլն է, որը չի մնա անպատասխան:

Լուկաշևիչը հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքերի պատրվակով ընդունված այդ որոշումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի ոգուն, որում աջակցություն է հայտնվում փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններին. «Ձեռնարկվել է հակառուսական հերթական քայլը, որը հեռացնում է երկկողմ նորմալ հարաբերությունների վերականգնման հեռանկարը:

Մոսկվայում գալիս են այն եզրակացության, որ Հարփերի վարչակարգը նախկինի նման չի ցանկանում օբյեկտիվորեն գնահատել Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող դեպքերի աղբյուրներն ու տրամաբանությունը: Միակողմանի պատժամիջոցները՝ որպես արտաքին քաղաքականության գործիք, հակասում են միջազգային իրավունքին: Բնական է, որ Կանադայի կողմից պատժամիջոցների վրա խաղադրույք կատարելը չի մնա անպատասխան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս