Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադան հայտարարել է Ռուսաստանն ու Ուկրաինան ներկայացնող 37 ֆիզիկական անձանց ու 17 ձեռնարկությունների հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին նշված է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի տարածած հայտարարությունում:
Դրա համաձայն՝ պատժամիջոցների տակ հայտնվել են նաև երգիչ Իոսիֆ Կոբզոնն ու լրագրող Դմիտրի Կիսելյովը, «Նովոռոսիա» հասարակական շարժումը և «Ռոսնեֆտ» ընկերությունը: Հարփերը հայտարարել է, որ Կանադայի կառավարությունն անդրդվելի է Ուկրաինայի ժողովրդի հետ իր ներդաշնակության հարցում, որը բախվել է Պուտինի ռազմական ագրեսիային, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 5000 մարդ:
Հարփերը հավելել է, որ իրենք ակնդետ հետևում են փետրվարի 12-ին Մինսկում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի իրագործմանն ու պատրաստ են հավելյալ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի ու աշխարհազորայինների դեմ, եթե նրանք չկատարեն համաձայնագրի դրույթները: