«Օլիգարխիան հերթական անգամ կատարեց այն, ինչ սովորաբար կատարում է». Աշոտ Մանուչարյան

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարանն այսօրվա ասուլիսում` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությանը, նշեց, թե նրա տոնայնության մեջ առաջարկություն է՝ եզրեր, ելքեր փնտրելու վերաբերյալ.

«Սա  երևի նշանակում է, որ առայժմ պայմանավորովածություն չկա, միգուցե կա պայմանավորվածություն՝ պայմանավորվածություններ փնտերու մասին»:

Խոսելով ԲՀԿ-ի հայտարարոթյան մասին, որով չեղյալ են համարել փետրվարի 20-ի հանրարհավաքը, Ա. Մանուչարյանը նշեց, թե սա այն դեպքն է, երբ օլիգարխիան որոշումներ կայացնելուց ժողովրդի գործոնը մի կողմ է դնում. «Ժողովրդի գործոնը եթե լիներ մեջտեղում, ուրեմն՝ կարող էր անգամ այսպիսի հայտարարություն լիներ, բայց պարտադիր պետք է ժողովրդին ասվեր՝ ինչ է լինելու: Իսկ այսպիսով՝ օլիգարխիան հերթական անգամ կատարեց այն, ինչ սովորաբար կատարում է, մնացածը՝ կտեսնենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս