ԱՄՆ-ը պատրաստ է եղել Վրաստանին հատկացնել պաշտպանական հզոր զենքեր. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ վստահեցրել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է եղել Վրաստանին տրամադրել պաշտպանական հզոր զենք, սակայն Վրաստանի իշխանությունները որևէ բան չեն արել դրա համար.

«2012 թվականի հունվարին՝ երկար քննարկումներից հետո, ես (ԱՄՆ) նախագահ Օբամայի հետ համաձայնության հասա մեզ զենք տալու հարցում: Արդյունքում հասանք համաձայնագրի, որ ամերիկացիները մեզ կտան հակաօդային, հականավային, հակատանկայաին, ցամաքային ու ինժեներային պաշտպանական համակարգեր:

Մենք հասանք այդ համաձայնագրին: Դրանից հետո Վրաստան ժամանեց ամերիկացի մասնագետների խումբը, որը կազմեց Վրաստանին սպառազինության մատակարարման հստակ պլանը: Դրանից հետո տեղի ունեցան (խորհրդարանական) ընտրությունները, և նոր իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեցին այդ ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս