Բաժիններ՝

Բերման են ենթարկվել ԲՀԿ-ի մոտ երկու տասնյակ անդամներ. «Ազատություն»

Այսօր երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակ համայնքի կենտրոնական գրասենյակից ոստիկանություն են բերման ենթարկվել մոտ երկու տասնյակ ԲՀԿ անդամներ, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը։

Ոստիկանությունից քաղաքացիներին բերման ենթարկելու մասին տեղեկությունը հաստատում են, թեև ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասաց, որ տեղյակ չէ ոստիկանության տարված քաղաքացիների կուսակցական պատկանելությունից։

«Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող նշված հասցեում վիճաբանություն է: Ոստիկանության ծառայողները մեկնել են նշված վայր, այս պահին ոստիկանության բաժնում կա 19 քաղաքացի, հանգամանքները պարզվում են: Կուսակցական պատկանելությունը, ճիշտն ասած, չգիտեմ», – նշեց Ահարոնյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը «Ազատությանը» պատմեց, որ բերման ենթարկվածների թվում է նաև «Բարգավաճ Հայաստանի» տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Թովմասյանը, ոստիկաններն ասել են, որ բացատրություն են վերցնում, որից հետո բերման ենթարկվածներին բաց կթողնեն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս