ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքեցին ևս երկու պատգամավորներ

Այսօր ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին դիմում է գրել ևս երկու պատգամավոր: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանից և Գրիգոր Մարգարյանից գրություններ է ստացել, որտեղ վերջիններս հայտնել են, որ հրաժարվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից: Հարություն Ղարագյոզյանը իր դիմումը հիմնավորել է՝ նշեով. «… քանի որ «կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը»:

Իսկ Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր: 


Տեսանյութեր

Լրահոս