Կարասինի ու Աբաշիձեի հերթական հանդիպումը Պրահայում կանցկացվի փետրվարի վերջին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի վերջին, Պրահայում:

Այս մասին Կարասինի ու Աբաշիձեի հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը. «Քննարկվել են ռուս-վրացական երկկողմ հարաբերություններին առնչվող գործնական մի շարք հարցեր: Որոշվել է հերթական հանդիպումը Պրահայում անցկացնել փետրվարի վերջին»:

Կարասինի ու Աբաշիձեի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերին, Ժնևի արվարձանում: 2013-2014 թվականներին Պրահայում անցկացվել է 7 հանդիպում, որոնցում քննարկվել են երկու երկրների առևտրային-տնտեսական, հումանիտար ու մշակութային համագործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս