Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 18-21-ին շրջանների մեծ մասում, 22-ի գիշերը Սյունիքում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 22-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-21-ին էապես չի փոխվի, 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Փետրվարի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 15.60C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -17.20C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -0.20C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն