Գուրգեն Եղիազարյանը ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում չի ներկայացրել

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե ինքը որևէ դիմում չի գրել ԲՀԿ-ին անդամագրվելու համար: Նա նշեց, թե ինքն այդ մասին ընդամենը գրել է իր ֆեյսբուքյան էջում, որի նկատակը մեկն է եղել. «Ես դրանով իմ ոչ-ը ասեցի Սերժ Սարգսյանի ելույթին, թե ոնց կարող են մարդուն բարձրացնել և հանիրավի սևացնել: Ես գտա ամենակոնստրուկտիվ ձևը, օպերատիվ միջամտությունը նախագահի ելույթին, հանդես եկա դիմումով՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին: Ես ոչ ասեցի ստին, կոռուպցիային, արձանագրություններին»:

Տեսանյութեր

Լրահոս