Բաժիններ՝

Խաբեությամբ 50.000 դրամ էր վերցրել և փախել, իսկ տուժողը ոստիկանության չէր դիմել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Կարապետ Ե. -ին:

Նա խոստովանել է, որ հունվարի 9-ի առավոտյան Արտաշիսյան փողոցի թիվ 81 հասցեի մոտ, բջջային հեռախոս վաճառելու պատրվակով, ոմն Հայկից խաբեությամբ վերցրել է 50.000 դրամ և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի ինքնությունը: Վերջինս նախկինում ոստիկանություն չէր դիմել:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս