Բաժիններ՝

Լիբիայից Իտալիա փախստականների հոսքն աննախադեպ է. ՄԱԿ

BBC-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալության տվյալներով, միայն փետրվարի 13-ից Միջերկրական ծովում կործանվող նավերից փրկվել է 2700 ներգաղթյալ:

Իտալիայի իշխանությունները պատրաստվում են, որ այսօր հարյուրավոր նոր ներգաղթյալներով լի նավակները կմոտենան երկրի ափերին, ուր շարունակվում են առափնյա պահպանման ծառայության գործողությունները:

Ծովում փրկվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են, որոնք հարկադրված են եղել գիշերն անցկացնել բաց երկնքի տակ, քանի որ ներգաղթյալների թիվը զգալիորեն գերազանցում է փախստականների համար նախատեսված կենտրոնների հնարավորությունները:

ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ այս ձմռանն աննախադեպ մեծ է ապօրինի ներգաղթյալների թիվը, որոնք փորձում են ծովային ճանապարհով հասնել Իտալիա: Եգիպտոսի իշխանությունները երեկ ավիահարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետության» օբյեկտներին: Ընդ որում՝ դա իրականացվել է երկու անգամ: Դա հանդիսացել է իսլամականների կողմից 21 եգիպտացու (ղպտի) մահապատժի ենթարկելու պատասխանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի վերջին Հռոմի պապ Ֆրանցիսկոը հայտարարել է, որ իրենք չպետք է թույլ տան, որ Միջերկրական ծովը վերածվի վիթխարի գերեզմանոցի: Ֆրանցիսկոսն ընդգծել էր, որ եվրոպական երկրները պետք է օգնեն ներգաղթյալներին, որոնք ծովային ճանապարհով Եվրոպայի ափեր են հասնում Աֆրիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս