Բաժիններ՝

Ինչո՞ւ են հենց հիմա աշխատանքից ազատում Գագիկ Ծառուկյանի տարածքները հսկող աշխատակիցներին

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Ոստիկանությունում իրականացվող «բարեփոխումների» շրջանակում վերջին օրերին աշխատանքից ազատվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տարածքները հսկող պետական պահպանության գլխավոր վարչության բազմաթիվ աշխատակիցներ:

Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա որոշվեց նման միջոցառում իրականացնել, Ա. Մալխասյանը պատասխանեց, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, այդ թվում՝ պետական պահպանության գլխավոր վարչությունում, մշտապես ստուգվում և վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքած պայմանագրերը:

Նա նաև չհերքեց, որ աշխատանքից ազատվող աշխատակիցների թիվը հասնում է 200-ի:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Գագիկ Ծառուկյանի թիկնազորը նույնպե՞ս մտնում է այդ աշխատակիցների մեջ, ինչպես մամուլում է նշվում, նա պատասխանեց, որ խոսքը միայն նրանց մասին է, ովքեր ոստիկանության ծառայողներ են:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս