Բաժիններ՝

Ղազախստանը նպաստելու է ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև երկխոսության հաստատմանը. Իդրիսով

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը հայտարարել է, որ Ղազախստանը նպաստելու է ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև երկխոսության հաստատմանը.

«Ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված մեր աշխատանքների շրջանակներում շատ կարևոր է, որ գործարկվի ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կամուրջներ գցելու մասին գաղափարը: Դա նոր, բացարձակապես կարևոր աշխարհաքաղաքական նախաձեռնություն ու հայացք է: Ղազախստանը հետևողականորեն հետևելու է այդ գծին»:

Իդրիսովի խոսքերով՝ Գերմանիայի ղեկավարությունը գնալով ավելի ու ավելի շատ է խոսում այդ նախաձեռնությանն աջակցելու մասին: Սրանից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2015 թվականի փետրվարին անցկացված Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ ԵՄ-ը շահագրգռված է մեծ Եվրոպայի կառուցմամբ՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ:

2014 թվականի դեկտեմբերին էլ Մերկելը հայտարարել էր, որ ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև կարող է ստեղծվել ազատ առևտրի գոտի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս