Բաժիններ՝

Հայտարարություն. «Այդ երբվանից Ծաղիկ Ռուբոն հայոց զորավարից աչոտ ուզող եղավ»

Երկրապահ կամավորական միության մամուլի ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մեջբերված են ազատամարտիկների խոսքեր՝ ուղղված ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանին:

Նահապետ Գեւորգյան՝ ազատամարտիկ, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր, ԵԿՄ վարչության անդամ

-Էս Ծաղիկ Ռուբոն ֆորմա հագավ, Նաբերեժնիում մի-էրկու հատ նկարվեց, իրեն դրեց կռված տղու տեղ, ձեն չհանեցինք, հիմա ինքն էլ ա հավատացել հա՞, որ ազատամարտիկ ա եղել: Տո ա՛յ Ռուբո, դու, քո նմաններն ըսկի ձեր ընտանիքում քաշ չունեք, չեք ինքնահաստատվել, ո՞ւր մնաց, թե ազատամարտիկների շրջանում կարողանաս խոսք ասել: Դու ո՞նց ես համարձակվում զորավար Մանվելի անունը տաս, ա՛յ տղա:

Թուրքին հաղթական զինադադարը պարտադրած զորահրամանատարի հասցեին միայն թուրքը կարող է վայրահաչել, միայն թուրքը կարող է ատչոտ պահանջել հայ հերոս հրամանատարից, հայ ազգից, ազգի հերոսից: Էլի հիշեցնե՞մ՝ ոնց էիր գալիս, միջնորդ ման գալիս, որ վերադառնաս Երկրապահ, դառնաս Երկրապահի վարչության անդամ, էսօրվա տերերիդ էիր ուրանում, քո էսօրվա պապաների հասցեին ինչ ասես՝ ասում էիր:

Պետրոս Ամիրյան՝ ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի նախագահ

-Հարգելի պարոն Ծաղիկ, Դու ինչքան մեծացար, աճեցիր՝ չիմանալով, թե Զորավարը երբվանից է գտնվել Ղարաբաղում, այդպիսի հանճարեղ մտքեր ես արտահայտում:

Անբարոյական են այն Ծաղիկները, որոնք դաշտից դաշտ են փախչում, տեղից տեղ գնում, մի գույնով քնում, մեկ այլ գույնով արթնանում և այդքանից հետո սկսում են բարգավաճել: Ակամա հիշում եմ Թաթայի երգը՝ «Ծաղիկներ-ծաղիկներ բերեմ, Սիրուն ջան քո ճամփեն զուգեմ-զարդարեմ…»:

Բայց ոնց որ այս իրավիճակում սիրունը դու ես դարձել:

Ապրես Հովհաննիսյան՝ 5-րդ բրիգադի սպա

-Այդ երբվանից Ծաղիկ Ռուբոն հայոց զորավարից աչոտ ուզող եղավ: Ես 5-րդ բրիգադի սպաներից եմ ու իմ հրամանատարից աչոտ ուզողը ինձանից է ուզում, ու մենք լենգեդար 5-րդ բրիգադի մարտիկներս եթե աչոտ ունենք տալու, ապա միայն մեր պետությանը, մեր ժողովրդին և մեր զորավարին:

Ազատամարտիկ Գագիկ Դավթյան

-Մենք՝ ազատամարտիկներս, դեռ առաջին օրվանից երդվել ենք չմտնել ոչ մի քաղաքականության մեջ, այլ նվիրվել մեր ազգի ինքնապաշտպանությանը և պետականությանը: Սպարապետից հետո ի հայտ եկան մարդիկ, որոնք ցանկանում էին տրոհել մեզ, նրա ստեղծած կառույցը՝ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ, ստեղծելով ճղճիմ կազմակերպություններ:

Ազգանվեր մարդ, որը ստանձնեց ղեկավարել մեր կառույցը, ստեղծելով եռասերունդ երկրապահ, ժողովրդի և ազատամարտիկների կողմից զորավար հռչակված գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է:

Նրա ղեկավարությամբ և ուղղորդմամբ մենք՝ ազատամարտիկներս նվիրված ենք մեր իսկ կողմից ստեղծված հայոց պետականության պահպանման սուրբ գործին: Արտաքին թշնամի ունեցող երկրում թշնամանք սերմանելը, պառակտողականությամբ զբաղվելը առնվազն դավաճանություն է, մեր թշնամիների ջրաղացին ջուր լցնել է: Հարգելի՛ մարտական ընկերներ, մենք միմյանց լավ ենք ճանաչում, գիտենք թե ով ինչ ճանապարհ է անցել, եկեք թույլ չտանք մեզ տրոհել, թույլ չտանք որոշ մարդկանց ցեխ շպրտել ազգային-ազատագրական, գոյության պայքարի նվիրյալների երեսին, դա անամոթություն է, ոչ տղամարդկային արարք: Ես անուններ չեմ տալիս, ուղղվածությունը՝ պարզ է: Եկող սերունդները ձեզ չեն հասկանա, ՈւՇՔԻ ԵԿԵՔ…

Արթուր Մկրտչյան՝ ԵԿԳ վարչության անդամ

-Ծաղիկ Ռուբեն շատ վաղուց չի կարողանում զորավար Մանվելի աչքերին նայել: Եթե այդ կենդանին սրբապիղծ չլիներ, կհիշեր, թե ինչպես էր զոհված եղբոր արեւով երդվում, որ չի կարող էն դոդգլխի թիմում լինել, ԲՀԿ-ում լինել: Հենց իր բառն եմ կրկնում՝ դոդգլուխ: Խնդրում, աղաչում էր, որ գեներալը դաբրո տա իրեն դառնալու ԵԿՄ Դավթաշենի տարածքային բաժանմունքի նախագահ: Ես մյուս էդ ռազմիկներին, սմբատներին, ծախու լրագրողներին եւս զգուշացնում եմ, որ Դոդի փողերը տեսել՝ իրենց կորցրել են: Հանգիստ տեղներդ վեր ընկեք, իսկական ազատամարտիկներին, երկրապահներին հունից չհանեք: Կամ ա՛յ Ծաղիկ, դու էդ որ մի կռված տղու աչքերին կարող ես նայել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս