Վարդան Այվազյան. «Սերժ Սարգսյանի ելույթը շատ ճիշտ էր և կոշտ չէր»

«Սերժ Սարգսյանի ելույթը շատ ճիշտ էր և կոշտ չէր: Ինչո՞ւ է պատերազմ, կոշտ շեշտադրում չէ, պարզապես հստակ մենք մեր ծրագրերն իրականացնելու ենք: Եթե որևէ մեկը չի կարողանում քաղաքական դաշտում պաշտպանվել, ուրեմն ինքը քաղաքական ուժ չէ»,- ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների բլից-հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Ըստ նրա՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը քննարկելու է բոլոր հնարավոր տարբերակները և բոլոր բացականերին համապատասխան գնահատական է տրվելու:

«Մենք կողմնակից ենք քաղաքական համագործակցության»,- հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

ԱԺ ՀԿԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանն էլ ասաց, թե նման որոշումները կայացվում են համապատասխան վերլուծության հիման վրա, որն ունի իր տրամաբանությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս