ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկեց
Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում մեկնարկեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որից հետո կկայանա ՀՀԿ խորհրդի նիստը: Ենթադրվում է, որ նիստի ժամանակ վերջնական որոշում է ընդունվելու սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Երկուշաբթի կայացած ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստից հետո մանրամասնորեն ներկայացնելու է ոչ միայն քննարկված խնդիրները, այլ նաև դրանց լուծումները:
Նախքան նիստի սկսվելը լրագրողները գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է սպասվում նիստում:
«Էհ, ախմախ-ախմախ մի խոսա»,- ասաց գեներալն ու մտավ շենք:
Նույն հարցին ի պատասխան Սամվել Ալեքսանյանը մի քանի անգամ կրկնեց. «Նիստից հետո, նիստից հետո»:
Մնացած ՀՀԿ-ականները լուռ էին:
Լուսանկարը՝ արխիվից