Վալս Էնթոնի Հոփքինսի կողմից
Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը (Anthony Hopkins) մինչև դերասան դառնալը երաժիշտ է եղել:
50 տարի առաջ նա վալս էր գրել, բայց համեստության և ամաչկոտության պատճառով երբեք հանրությանը չէր ներկայացրել այն՝ մինչև հոլանդացի ջութակահար Անդրե Ռիոյին (André Rieu) հանդիպելը:
Ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որտեղ երևում է սըր Էնթոնի Հոփքինսի երջանկությունը, երբ ջութակահարն ու իր նվագախումբը սկսում են նվագել Հոփքինսի վալսը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը