Ռուսաստանը Յանուկովիչին չի արտահանձնի Ուկրաինային
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը չի հանձնի Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան.
«Մենք պարտավոր ենք պատասխանել Ուկրաինայի գլխավոր դատախազությունից մեր գործընկերների դիմումին: Պատասխանը կլինի բացասական, քանի որ մենք համարում ենք, որ այդ անձանց հանդեպ քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ»:
Չայկան նաև ընդգծել է, որ դատախազությունն իր գործողություններում ելնելու է Ռուսաստանի օրենսդրությունից ու միջազգային իրավունքի նորմերից, որոնք չեն նախատեսում այն անձանց արտահանձնում, որոնց քրեական հետապնդումը կրում է քաղաքական բնույթ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե ՝ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեմը Վիկտոր Յանուկովիչի արտահանձնման հարցով դիմել է Ռուսաստանին: