Բաժիններ՝

Սահմանափակվել է Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհով տրանսպորտային միջոցների շարժը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եղանակային բարդ պայմանների պատճառով սահմանափակվել է դեպի Հայաստան տանող ճանապարհով ավտոտրասնպորտի շարժը: Այս մասին հայտնել է Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի (Հայաստանի հետ սահման) 90-112 կիլոմետրանոց հատվածում արգելվել է կցասայլով տրանսպորտի, կիսակցասայլերի ու ավելի քան 30 տեղանոց ավտոբուսների շարժը, իսկ մնացյալ տիպի տրանսպորտային միջոցների համար շարժը թույլատրվել է հակասահեցնող շղթաների օգտագործմամբ:

Առատ ձյան պատճառով նման արգելք է գործում նաև Քութայիս-Տկիբուլիս-Ամբրոդաուրի ավտոճանապարհի 26-72 կիլոմետրանոց հատվածի պարագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս